-
20.11.2020|
14:51
Ադրբեջանի հետ ԼՂ շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները մեծ ռիսկ են ներկայացնում Հայաստանի և այդ ժողովրդի պատմամշակութային ժառանգության համար, The Guardian-ոիմ գրում է Դեյլ Բերնինգ Սավան։
-
20.11.2020|
14:50
Իտալիայի Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը՝ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։
-
20.11.2020|
14:41
Արցախցիները սկզբում պետք է վերագտնեն իրենց հիշողությունն ու ինքնապահպանման բնազդը, հետո միայն կբացվի հույսը՝ վերակենդանացնելու այն, ինչ մնացել է Արցախից՝ գրել է Միքայել Մինասյանը:
-
20.11.2020|
14:39
Հոկտեմբերի 25-ին կամ 26-ին Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը եկել էր Երևան ու հանդիպել վարչպետ Նիկոլ Փաշինյանի հետ, «5-րդ ալիք»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
-
20.11.2020|
14:35
Ռուսաստանը ստեղծել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման հինգ լրացուցիչ կենտրոն՝ նոյեմբերի 19-ին հայտնել է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը:
-
20.11.2020|
14:28
Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության գործում՝ Թվիթերում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
-
20.11.2020|
14:26
Խոր ցավ ապրեցի՝ լսելով Արցախի հերոս, 1992-1996-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը:
-
20.11.2020|
14:25
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Մայիլյանը շնորհավորել է Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություն՝ նշելով, որ այդ պատասխանատու առաքելությունը նա ստանձնում է Հայաստանի և Արցախի համար չափազանց կարևոր և պատասխանատու ժամանակաշրջանում:
-
20.11.2020|
14:22
Արցախում ստեղծված իրավիճակն են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հեռախոսազրույցի ժամանակ:
-
20.11.2020|
14:18
Մարտակերտից հարավ` դեպի Ակնա (Աղդամ) ընկած հատվածում յոթ հայկական գյուղերի բնակիչներին երկու օր ժամանակ են տվել հավաքել իրերը և դուրս գալ տներից։